Բեթանի Մոտա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բեթանի Մոտա անգլ.՝ Bethany Mota | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1995[1][2] (29 տարեկան) |
Ծննդավայր | Մերսեդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դիզայներ, յություբեր, նորաձևության դիզայներ, հեռուստատեսային պրոդյուսեր և beauty YouTuber |
Պարգևներ և մրցանակներ | |
Bethany Mota Վիքիպահեստում |
Բեթանի Նոել Մոտա (անգլ.՝ Bethany Noel Mota, նոյեմբերի 7, 1995[1][2], Մերսեդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի Յութուբյան աստղ է Լոս բանոս, Կալիֆոռնիայից։ Սկսելով իր Macbarbie 07 Յութուբյան էջից, որը նա ստեղծել է 2009 թ. ճանաչվել է իր տեսահոլովակների համար, որտեղ ցույց է տալիս իր գնած հագուստները։ Նա հրատարակում է տեսահոլովակներ, որտեղ ցույց է տալիս բաղադրատոմսեր, դիմահարդարման եղանակներ, նորաձևության հետ կապված խորհուրդներ։ Հիմա Բեթանին ունի իր բրենդը «Էրըփստալ» խանութում։ Նաև կատարել է շատ շրջագայություններ իր երկրպագուներին հանդիպելու համար։ 2014 թ. Մոտան ընդգրկվել է ժամանակ ամսագրի «2014 թվականի 25 ամենաազդեցիկ դեռահասներ»-ի ցուցակում։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտան ունի մեքսիկական և պորտուգալական արմատներ։ Նա մեծացել է Կալիֆոռնիայում և ունի մեծ քույր, ում անունը Բրիտանի է։ Նա իր կրթության մեծ մասը ստացել է տանը, սակայն 3-6-րդ դասարաններում հաճախել է դպրոց։
Յութուբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտան Յութուբյան ամենահայտնի աստղերից մեկն է։ Իր առաջին տեսահոլովակը տեղադրել է 2009 թ. հունիսին և այս պահին ունի 9 միլիոնից ավել հետևորդներ։ Քանի որ Յութուբը դարձել է հայտնի, մեծ բրենդներ սկսել են Մոտային առաջարկել անվճար դիմահարդարման միջոցներ և պարագաներ։ 2014 թ. հունվարին ասվել է, որ Մոտան իր տեսահոլովակների համար ամսական աշխատում է 40,000 դոլլար։ Նա նաև հարցազրույց է վարել Բարակ Օբամայի հետ 2015 թվականի հունվարի 22-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթանի Մոտա» հոդվածին։ |
|